Լողափնյա վոլեյբոլի Մ18 ԵԱ. աղջիկների թիմը հաղթահարել է որակավորման փուլը
ՀՀ լողափնյա վոլեյբոլի աղջիկների թիմը հաղթահարել է Եվրոպայի Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլը:
Մեր աղջիկները (Տոնոյան Միլենա-Տոնոյան Ելիզավետա) այսօր նախ մրցել են Ռումինիայի հավաքականի հետ, որին պարտվել են 0:2 հաշվով, ապա տոնել են առաջին հաղթանակը Ֆարերյան կղզիների հետ խաղում:
Երրորդ որոշիչ հանդիպումը մեր աղջիկներն անցկացրել են Ադրբեջանի հավաքական թիմի հետ և վստահ հաղթանակ են տոնել 2:1 հաշվով:
Տղաների հավաքական թիմը ցավոք չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը՝ պարտվելով Անդորայի և Ֆարերյան կղզիների հավաքական թիմերին:
Վաղը մեր աղջիկները հանդես կգան ընդհանուր խմբում, գրում է armsport.am-ը: