Լամին Յամալը ստացել է 10 համարը Իսպանիայի հավաքականում
Լամին Յամալը ստացել է 10 համարը Իսպանիայի հավաքականում։ Լուիս դե լա Ֆուենտեի թիմն Ազգերի լիգայի շրջանակում հոկտեմբերի 12-ին և 15-ին կխաղա Դանիայի և Սերբիայի ազգային հավաքականների հետ։
17-ամյա Յամալը, որը հանդես է գալիս «Բարսելոնայում», այս հանդիպումներում կկրի 10 համարի մարզաշապիկը:։
Իսպանիայի հավաքականում այս համարը նախկինում պատկանում էր Դանի Օլմոյին։ «Բարսելոնայի» կիսապաշտպանը չի հրավիրվել հավաքական՝ վնասվածքի պատճառով, գրում է armsport.am-ը: