շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
«Կրասնոդարը» հաղթել է «Ֆակելին». Սպերցյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ

«Կրասնոդարը» հաղթել է «Ֆակելին». Սպերցյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ ընդունել է Վորոնեժի «Ֆակելին»։ Խաղը կայացել է Կրասնոդարում և ավարտվել է տանտերերի՝ 5։0 հաշվով ջախջախիչ հաղթանակով:

53-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Նիկիտա Կրիվցովը։ 63-րդ րոպեին խաղադաշտ է մտել «ցլերի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Նա տուգանայինից կատարած փայլուն հարվածով 3 րոպե անց դարձել է գոլի հեղինակ։

69-րդ րոպեին հարձակվող Օլակունլե Օլուսեգունը Սպերցյանի փոխանցումից հետո հաշիվը դարձրել է խոշոր։

74-րդ րոպեին Օլուսեգունը դուբլի հեղինակ է դարձել, իսկ 80-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Դանիլա Կոզլովը խփել է հանդիպման 5-րդ գնդակը։

«Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը։ Մուրադ Մուսաևի թիմը 22 խաղում վաստակել է 49 միավոր։ Վորոնեժյան ակումբը 22 խաղից հետո վաստակել է 14 միավոր և 15-րդ տեղում է։

  • Կիսվել: