կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
ԿԼ․ Նոան Երևանում չկարողացավ հաղթել Վիկինգուրին

ԿԼ․ Նոան Երևանում չկարողացավ հաղթել Վիկինգուրին

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 4-րդ տուրում «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Ռեյկյավիկի «Վիկինգուրին», գրում է armsport.am-ը:

Հանդիպման ընթացքում կողմերը, չնայած մի քանի վտանգավոր պահերի, չկարողացան գրավել մրցակցի դարպասը՝ 0:0:

Ամբողջ խաղի ընթացքում «Նոան» կատարեց 10 հարված, որից 6-ը՝ դիպուկ։

Ներկա պահին «Նոան» վաստակած 4 միավորով զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը։ Մյուս խաղերի արդյունքների հետ կապված այդ դիրքը կարող է փոփոխվել։

Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ այս խաղից հետո.

 

  • Կիսվել: