Կիրանցի ֆուտբոլիստները շուտով մարզիչ կունենան. նախարար
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը սոցցանցի իր էջում գրել է, որ Կիրանցի ֆուտբոլիստները շուտով մարզիչ կունենան:
«Կիրանցի դպրոցի ֆուտբոլի դաշտը մեր թերևս ամենաակտիվ օգտագործվող ֆուտբոլի դաշտերից է։ Մինչև ուշ գիշեր երեխաները խաղում են։ Առաջիկայում ֆուտբոլի մարզիչ էլ կունենան, աղջիկների թիմ էլ են ձևավորել։
Այսօր դպրոցի հարևանությամբ գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցին վերականգնումից հետո օծվեց և մատուցվեց առաջին պատարագը»,-նշել է նա:
Նախարարն այսօր մասնակցել է դպրոցի հարևանությամբ գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցում վերականգնումից հետո օծված և մատուցված առաջին պատարագին։



