շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Կայրաթը՝ Ղազախստանի գավաթկիր․ Հովհաննիսյանը մասնակցեց հանդիպմանը

Կայրաթը՝ Ղազախստանի գավաթկիր․ Հովհաննիսյանը մասնակցեց հանդիպմանը

Ալմաթիի «Կայրաթը» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթել է Կարագանդայի «Շախտյորին» և դարձել Ղազախստանի գավաթկիր։

Նուր-Սուլթանում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով։ Վագներ Լավը «Կայրաթի» կազմում դուբլի հեղինակ դարձավ՝ 6-րդ և 40-րդ րոպեներին, իսկ Միխայիլ Գաբիշևը (48-րդ րոպե) և Մարտին Տոշևը (75) երկրորդ խաղակեսում գրավեցին «Կայրաթի» դարպասը:

Լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով։ Այդոս Տատիբաևը 97-րդ րոպեին 11 մետրանոցից առաջ է մղել կարագանդցիներին։ Ալմաթիի թիմի կազմում հաշիվը 110-րդ րոպեին հավասարեցրել է Արթուր Շուշենաչևը։

Իսկ 11 մետրանոց հարվածաշարում «Կայրաթի» ֆուտբոլիստներն ավելի հաջողակ էին՝ հաղթելով 9:8 հաշվով։ Նշենք, որ այս խաղում ամբողջական հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը, գրում է armsport.am-ը։

«Կայրաթի» համար սա տասներորդ հաղթանակն է Ղազախստանի գավաթի խաղարկությունում։

  • Կիսվել: