ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Կարվախալին փոխարինելը Ռեալի վրա կարող է 100 միլիոն եվրո արժենալ

Կարվախալին փոխարինելը Ռեալի վրա կարող է 100 միլիոն եվրո արժենալ

Մադրիդի «Ռեալն» առաջիկա ամռանը մտադիր է լրջորեն ուժեղացնել պաշտպանական գիծը՝ հաշվի առնելով Դավիդ Ալաբայի և Դանի Կարվախալի սպասվող հեռացումն ակումբից։ Այս մասին հայտնում է լրագրող Էքրեմ Քոնուրը, գրում է armsport.am-ը:

Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիներն իրենց 34-ամյա ավագին ցանկանում են փոխարինել Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Յուրիեն Թիմբերով։ Նիդեռլանդցի ֆուտբոլիստի հիմնական դիրքն աջ պաշտպանինն է, սակայն նա հաջողությամբ կարող է գործել նաև պաշտպանության կենտրոնում և ձախ եզրում։

Հայտնի է, որ «արքայական» ակումբն արդեն սկաուտներ է գործուղել՝ Թիմբերի խաղային որակներն ավելի հանգամանալից ուսումնասիրելու նպատակով։ Իր հերթին, «Արսենալը» պատրաստ է հրաժեշտ տալ ֆուտբոլիստին միայն 85-ից 100 միլիոն եվրոյի դիմաց։

  • Կիսվել: