Կարեն Խաչանովը պարտվեց Գրիգոր Դիմիտրովին
ԱՄՆ-ի Մայամի քաղաքում անցկացվող ATP-1000 մրցաշարի երրորդ շրջանում աշխարհի 23-րդ ռակետ, ռուսաստանցի թենիսիս Կարեն Խաչանովը մրցեց աշխարհի 15-րդ ռակետ Գրիգոր Դիմիտրովի հետ, որն առավելության հասավ երեք սեթում՝ 6:7 (3:7), 6:4, 7:5։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 37 րոպե։
Գրիգոր Դիմիտրովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 32-րդ ռակետ, ամերիկացի Բրենդոն Նակաշիմայի եւ աշխարհի 55-րդ ռակետ, բելգիացի Դավիդ Գոֆենի դիմակայության հաղթողը։
Մայամիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,1 միլիոն դոլար է։