ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Կարեն Ասլանյանը 30 վայրկյանում հաղթեց մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալ

Կարեն Ասլանյանը 30 վայրկյանում հաղթեց մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալ

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 63 կգ Կարեն Ասլանյանը 30 վայրկյանում հաղթեց մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան։

Կիսաեզրափակիչում Կարեն Ասլանյանը գոտեմարտեց 60 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն, Արդբեջանի ներկայացուցիչ Նիհադ Մամեդլիի հետ և պարտվեց 1:6 հաշվով:

Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիրը քառորդ եզրափակիչում 6:3 հաշվով հաղթել էր մոլդովացի Վիտալի Երիոմենկոյին։

Մեկնարկային 1/8 եզրափակիչում 5:2 հաշվով առավելության էր հասել վրացի Լերի Աբուլաձեի նկատմամբ։

  • Կիսվել: