Կանանց Չեմպիոնների լիգա․ «Փյունիկը» դուրս մնաց պայքարից
Ֆուտբոլի կանանց Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» պարտվել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղում եւ դուրս մնացել պայքարից։
Արմեն Բարեղամյանի գլխավորած թիմը հյուրընկալվել է Կիպրոսի «Ապոլոն Լեյդիսին», որն առավելության է հասել 3:0 հաշվով։


