շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ինյեստան ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

Ինյեստան ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին: Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում։

39-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայի» համակարգում է եղել 1996-ից 2018 թվականներին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 674 հանդիպման, որոնցում դարձել է 57 գոլի և 136 գոլային փոխանցման հեղինակ։

Անդրեսը հասցրել է խաղալ նաև ճապոնական «Վիսել Կոբեում», որտեղ իսպանացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 134 հանդիպման։ Ինյեստայի վերջին ակումբը ԱՄԷ-ի «Էմիրեյթս»-ն էր:

Կատալոնական ակումբի կազմում Ինյեստան ինը անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, վեց անգամ հաղթել է երկրի գավաթը, չորս անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում։ Նա նաև Աշխարհի առաջնության չեմպիոն է, Եվրոպայի առաջնութան կրկնակի չեմպիոն է։ Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանն Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 131 հանդիպում և դարձել 13 գոլի հեղինակ։

 

  • Կիսվել: