«Ինտեր»-ը հաղթել է․ Մխիթարյանը չի մասնակցել խաղին
Իտալիայի ֆուտբոլի առաջնության՝ «Սերիա Ա»-ի երկրորդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում հաղթել է «Կալյարի»-ին։
«Ինտեր»-ին հաջողվել է առավելության հասնել նվազագույն հաշվով։ Միլանյան ակումբի կազմում միակ գոլը խփել է Հաքան Չալհանօղլուն։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների շարքում էր և այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել։
Երկրորդ տուրից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի չորս առաջատարներից մեկն է՝ 6-ական միավորով։



