շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները Եվրոպայի անհատական առաջնությունում

Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները Եվրոպայի անհատական առաջնությունում

Մարտի 15-ից 26-ը Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

3 խաղափուլից հետո գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 2.5 միավոր:

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը և միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը ու Արսեն Դավթյանը ունեն 2 միավոր:

ՖԻԴԵ-ի վարպետներ Սարգիս Սարգսյանը և Հայկ Երիցյանը ունեն 1.5 միավոր, իսկ վարպետության թեկնածու Վահան Նալբանդյանը՝ 1 միավոր:

  • Կիսվել: