HYPE Armenia. Հայ մարտիկների փայլուն հաղթարշավը Երևանում
Դեկտեմբերի 30-ին Երևանում մեկնարկել է HYPE Armenia մրցաշարը, որն աչքի է ընկնում հայ մարտիկների տպավորիչ ելույթներով և հաղթանակների շարքով։
Մրցաշարի բացումը խորհրդանշական ստացվեց. UFC-ի մարտիկի անվանակից Արման Ծառուկյանը, ընդունելով մարտը ընդամենը երկու օր առաջ, նոկաուտով հաղթեց Հասկիլ Ամիրխանովին։
Հաջող ելույթներ ունեցան նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի փորձ ունեցող մարտիկները՝ իրենց նորամուտը նշելով բռունցքամարտում։
Արմեն Աթաևը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Իսա Ալիբեկովին։ Վահե Սարուխանյանը վստահ մենամարտ անցկացրեց և միաձայն որոշմամբ պարտության մատնեց Գաջի Մախդիևին։
Հաղթանակ գրանցեց նաև Էդգար «Ռուբակա» Հովհաննիսյանը, ով միաձայն որոշմամբ առավելության հասավ Խոչբար Դակաևի նկատմամբ։
Մանրամասն՝ Armsport.am-ում:


