Հովհաննես Մարտիրոսյանը վերադարձրել է IBO InterContinental չեմպիոնական գոտին
Բելգիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Հովհաննես Մարտիրոսյանը (19-1) հաղթել է տանզանացի Սալիմ Ջենգոյին (21-5-1) և վերադարձրել պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին կիսամիջին քաշային կարգի IBO InterContinental չեմպիոնական գոտին:
Մենամարտի երրորդ ռաունդում Մարտիրոսյանը երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին։ Երկրորդ նոկդաունից հետո մենամարտը դադարեցվել է և հաղթանակը շնորհվել հայ բռնցքամարտիկին: