Հովհաննես Բաչկովը նոկաուտով հաղթեց եւ նվաճեց WBA Continental տիտղոսը
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ձեռքերի վիրահատությունից հետո հաղթական վերադարձ ունեցավ պրոֆեսիոնալ ռինգ։
Դուբայում Grassroots boxing-ի կազմակերպած «Paddy’s day boxing show» երեկոյում Հովհաննես Բաչկովը հաղթեց վենեսուելացի Ջոս Բաստարդոյին՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան։
Հայաստանի հավաքականի ավագը նվաճեց WBA Continental տիտղոսը։
Հովհաննես Բաչկովը տեւական ժամանակ բացակայեց ռինգից, 2023 թվականի աշխարհի առաջնությունից հետո նա չմասնակցեց Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին, բաց թողեց Եվրոպայի առաջնությունը, Օլիմպիական խաղերը, բացակայեց նաեւ պրոֆեսիոնալ ռինգից: Պատճառը ձեռքերի վիրահատությունն էր եւ հետվիրահատական երկարատեւ բուժումը: 2024 թվականի դեկտեմբերին Հովհաննես Բաչկովը վերադարձի մենամարտ անցկացրեց պրոֆսեիոնալ ռինգում, բայց դրան հաջորդող Հայաստանի առաջնությունը կրկին բաց թողեց: Հայաստանի հավաքականի ավագը դեռ չի հայտարարել սիրողական բռնցքամարտը թողնելու եւ հավաքականից հեռանալու մասին: