ՀՖՖ-ն խստորեն դատապարտում է երկրպագուների պահվածքը. հայտարարություն
Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ մրցափուլի «Գանձասար»-«Արարատ» հանդիպումն ընդհատվել է երկրպագուների անկարգություների պատճառով:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է երկրպագուների նմանօրինակ պահվածքը հանդիպումների ընթացքում:
Ավելորդ լարվածություն չստեղծելու նպատակով այս անգամ ՀՖՖ-ն զերծ է մնում համապատասխան միջոցներ ձեռնարկելուց:
Նմանատիպ վարքագծի կրկնվելու դեպքում ՀՖՖ-ն իրավապահ մարմինների հետ համատեղ ստիպված կլինի ձեռնարկել օրենքով սահմանված կարգով բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանդիպումների բնականոն ընթացքն ապահովելու համար:
Կոչ ենք անում հետագայում զերծ մնալ նմանատիպ գործողություններից, քանի որ դա վնասում է միմիայն հայկական ֆուտբոլին»,- ասված է հայտարարության մեջ: