Հայտնի է Ռեալի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը
Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է «Ռեալ Մադրիդի» լավագույն ֆուտբոլիստ 2024/25 մրցաշրջանի արդյունքներով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
26-ամյա ֆրանսիացին 2024/25 մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է բոլոր մրցաշարերի 55 խաղերի՝ խփելով 42 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։
Մբապեն միացել է մադրիդյան ակումբին 2024 թվականի ամռանը։«Ռեալ Մադրիդը» Լա Լիգայում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ Իսպանիայի չեմպիոն է դարձել «Բարսելոնան»։