ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայտնի է Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում

Հայտնի է Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում

Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիան ներկայացրել է Երևանում կայանալիք աշխարհի 4-րդ դիվիզիոնի առաջնությունում հանդես եկող Հայաստանի հավաքականի կազմը:

Այս մասին հայտնում է Հայաստանի հոկեյի ֆեդերացիան: Հայաստանում ապրիլի 13-19-ն կայանալիք առաջնության համար հավաքականում ընդգրկվել է 21 հոկեյիստ։ Բոլոր խաղացողները ներկայացնում են Հայաստանի հոկեյի լիգայի ակումբները։ 

Դարպասապահներ.

Արտյոմ Պուտուլյան («Պղպեղներ»), Հարություն Բալույան («Փյունիկ»), Դմիտրի Մազանկո («Պղպեղներ»)։

Պաշտպաններ.

Էդուարդ Մալաքյան («Փյունիկ»), Սամվել Դավթյան («Պղպեղներ»), Արման Ենոքյան («Առյուծներ»), Սերգեյ Խուդյակով («Պղպեղներ»), Պյոտր Լեբեդև («Փյունիկ»), Ալեքսեյ Իվանով («Փյունիկ»), Ալբերտ Գևորգյան («Առյուծներ»)։ 

Հարձակվողներ.

Արտյոմ Կուզնեցով («Առյուծներ»), Իգոր Կրիվիխ («Փյունիկ»), Մաքսիմ Կուզնեցով («Առյուծներ»), Արսեն Ամբարձումյան («Առյուծներ»), Սեյրան Սաղաթելյան («ԲԿՄԱ»), Տիգրան Մանուկյան («Փյունիկ»), Վալենտին Կովալենկո («Փյունիկ»), Սերգեյ Կուզմինով («Պղպեղներ»), Արսեն Ասատրյան («Փյունիկ»), Էրիկ Միքայելյան («Առյուծներ»), Պավել Եղիազարյան («Պղպեղներ»)։ 

Թիմի ավագ է նշանակվել Էդուարդ Մալաքյանը, իսկ նրա օգնականներ՝ Մաքսիմ Կուզնեցովը և Պյոտր Լեբեդևը։

Հայաստանի հավաքականի խաղացանկը.

Ապրիլի 13, 20:00 — Մալայզիա

Ապրիլի 14, 20:00 — Ուզբեկստան

Ապրիլի 16, 20:00 — Քուվեյթ

Ապրիլի 17, 20:00 — Իրան

Ապրիլի 19, 17:00 — Ինդոնեզիա։ 

 

  • Կիսվել: