կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Հայաստանը Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից

Հայաստանը Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից

Հայաստանը Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից:

Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան  ՀԱՕԿ-ին  տեղեկացրել  է  Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին  հայաստանցի  չորս մարզիկների մասնակցության մասին:

Համապատասխան  միավորների  շնորհիվ  տեղ է հատկացվել  դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին,  Կատյա Գալստյանին, Անգելինա Մուրադյանին և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին:

Հիշեցնենք, որ օլիմպիական արտոնագիր ունի  նաև մեր  Թինա Կարապետյան -Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը:

  • Կիսվել: