Հայաստանի պատանի շախմատիստները Մոնտենեգրոյում մասնակցում են Մ20 տարեկանների աշխարհի առաջնությանը
Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում մեկնարկել է մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնության առաջին փուլը:
Հայաստանից մրցավայր են մեկնել գրոսմայստեր Էմին Օհանյանը, միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը, ինչպես նաև Միլենա Գասպարյանն ու Անի Ավետիսյանը։
Մրցաշարը եզրագիծը կհատի մարտի 7-ին: