շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հայաստանի ներկայացուցիչները Վրաստանում կմասնակցեն լողափնյա վոլեյբոլի Մ18 Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ներկայացուցիչները Վրաստանում կմասնակցեն լողափնյա վոլեյբոլի Մ18 Եվրոպայի առաջնությանը

ՀՀ լողափնյա վոլեյբոլի Մ18 տղաների և աղջիկների հավաքական թիմերը՝ Գրիգորի Ամբարյանի ղեկավարությամբ, այսօր մեկնել են Վրաստան՝ մասնակցելու լողափնյա վոլեյբոլի Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Մեր հավաքական թիմերը վաղը կմրցեն որակավորման փուլում, որը հաղթահարելու դեպքում կմիանան ընդհանուր մասնակից թիմերի խմբին:
 

Հայաստանի աղջիկների հավաքական թիմը որակավորման փուլում կմրցի Ռումինիայի, Ֆարելյան կղզիների և Ադրբեջանի հավաքական թիմերի, իսկ տղաների թիմը՝ Անդորայի և Ֆարելյան կղզիների հավաքական թիմերի հետ, գրում է armsport.am-ը:

  • Կիսվել: