երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հայաստանի լողի առաջնության չեմպիոնների շարքում լավագույնները Բարսեղյանը և Մանուչարյանն են

Հայաստանի լողի առաջնության չեմպիոնների շարքում լավագույնները Բարսեղյանը և Մանուչարյանն են

 Հայաստանի լողի առաջնությունում լավագույն արդյուն գրանցել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի երկու մասնակիցները:

Ինչպես փոխանցում է ՀԱՕԿ-ը, 5-ական անգամ պատվանդանի առաջին աստիճանին կանգնել  են Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցներ Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը:  

Չեմպիոնական արդյունքով առանձնացել են  նաև գյումրեցի բրասիստներ Աշոտ Չախոյանը և Ռուբեն Հարությունյանը:

Առաջնությանը մասնակցած 124 մարզիկ – մարզուհիները ներկայացրել են Երևան, Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Էջմիածին և Մասիս քաղաքները: Նրանք հանդես են եկել (տղամարդիկ և կանայք) տարբեր լողաոճերի 16 մրցաձևերում և տարածություններում:

 

  • Կիսվել: