շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հայաստանի հավաքականը ժամանել է Ֆարերյան կղզիներ

Հայաստանի հավաքականը ժամանել է Ֆարերյան կղզիներ

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ֆարերյան կղզիներ, որտեղ հոկտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում կմրցի Ֆարերյան կղզիների ընտրանու հետ, գրում է armsport.am-ը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և հարձակվող Արթուր Սերոբյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Տորսհավնի «Տորսվյոլուր» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21:30-ին (Երևանի ժամանակով):

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հոկտեմբերի 9-ին՝ ժամը 22:00-ին (Երևանի ժամանակով) «Տորսվյոլուր»մարզադաշտում:

  • Կիսվել: