շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակ տարան շախմատի օլիմպիադայում

Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակ տարան շախմատի օլիմպիադայում

Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակ տարան շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Օլիմպիադայի 2-րդ խաղափուլում կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Մեքսիկայի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:

Տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Անդորրայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել Հայկ Մարտիրոսյանը և Կարեն Գրիգորյանը: Շանթ Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

  • Կիսվել: