Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ լինելը մեծ պատիվ է. Վադիմ Գուսկով
Հայաստանի հոկեյի հավաքականի գլխավոր մարզիչ Վադիմ Գուսկովը լրագրողների հետ զրույցում խոսել է Հայաստանում կայանալիք աշխարհի առաջնության, թիմի նախապատրաստության և հարցերի մասին, գրում է armsport.am-ը:
«Փորձում եմ մի փոքր հեռու մնալ այդ հարցից, որովհետև, բնականաբար, դա մեծ պատիվ է: Անհավանական և լուրջ առաջխաղացում է անձամբ իմ կարիերայում, բայց միևնույն ժամանակ՝ եռակի պատասխանատվություն ամբողջ երկրի առաջ։ Փորձում եմ ինքնս ինձ այդ հարցերը քիչ տալ և գլոբալ խնդիրները հնարավորինս պարզեցնել։
Ես պետք է որակյալ մարզումային պլաններ մշակեմ, գտնեմ ընդհանուր լեզու բոլոր խաղացողների հետ, այնպես անեմ, որ նրանք հասնեն փոխըմբռնման առավելագույն մակարդակի։
Մեզ սպասում է իսկապես լուրջ, նշանակալի և պատասխանատու արկած։ Եվ այդ ամենը պետք է բաժանել փոքր քայլերի, որոնցից յուրաքանչյուրի կատարումը մեզ կհասցնի այն արդյունքին, որին բոլորը սպասում են»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ։
Ապրիլի 13-19-ը Երևանում կայանալիք Հոկեյի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը հանդես կգա 15 տարվա դադարից հետո։ Մրցաշարին կմասնակցեն նաև Իրանի, Ինդոնեզիայի, Քուվեյթի, Մալայզիայի և Ուզբեկստանի հավաքականները։