Հայաստանի գավաթ․ «Նոան» պարտության մատնեց «Ալաշկերտին»
Երևանի «Նոան» դուրս եկավ Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։
Պորտուգալացի Ռուի Մոտայի գլխավորած թիմը 2:0 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»։ Գոլերը խփեցին պորտուգալացի հարձակվող Գոնսալո Գրեգորիոն և հարձակվող Գոռ Մանվելյանը։
Քառորդ եզրափակչում «Նոայի» մրցակիցը կլինի «Գանձասարը»։
Քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը՝ ստորև․
«Ուրարտու» — «Արարատ-Արմենիա»
«Վան» — «Վեստ Արմենիա»
«Փյունիկ» — «Լեռնային Արցախ»
«Գանձասար» — «Նոա»
1/4 և 1/2 եզրափակիչ փուլերում թիմերը միմյանց հետ կմրցեն երկուական անգամ՝ սեփական և մրցակցի հարկի տակ։
Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղերը կկայանան մարտի 4-ից 6-ը զույգերում առաջինը նշված թիմերի հարկի տակ, իսկ պատասխան խաղերը ՝ ապրիլի 1-ից 3-ը: