երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայում

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում ընդունել է Ղազախստանի ընտրանուն և հաղթել 2:0 հաշվով: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:

Առաջին խաղակեսի 15-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում աչքի է ընկել Սվետլանա Ղարագյողյանը: Երկրորդ խաղակեսի 56-րդ րոպեին Օքսանա Պիզլովան, դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը, կրկնապատկել է մեր թիմի առավելությունը: 

  • Կիսվել: