կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի առաջին և երկրորդ տուրերի հանդիպումները՝ նախ հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային, ապա Երևանում ընդունելով Էստոնիայի ընտրանուն։

ՀՖՖ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 1-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Հավաքին հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները միացել են թիմին։ Հավաքը մեկնարկել է ֆուտբոլիստների թեստավորումով: Երեկոյան ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզում՝ Խոակին Կապառոսի գլխավորությամբ:

 

  • Կիսվել: