ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Հայ ըմբիշները 4 մեդալով են վերադառնում Poland Open-ից

Հայ ըմբիշները 4 մեդալով են վերադառնում Poland Open-ից

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 4 մեդալ է նվաճել Լեհաստանում անցկացվող Poland Open միջազգային մրցաշարում: Մրցաշարի հաղթող են դարձել Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Սամվել Գրիգորյանը (82 կգ): Գևորգ Թադևոսյանը (87 կգ) դարձել արծաթե մեդալակիր, իսկ Հրաչյա Պողոսյանն (60 կգ) արժանացել է բրոնզե մեդալի:

Մրցաշարին մասնակցել են նաև Գասպար Տերտերյանը (72 կգ) և Մալխաս Ամոյանը (77 կգ), որոնք մեդալ չեն նվաճել: Տերտերյանը պարտություն է կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտում: Poland Open-ին կմասնակցեն նաև ազատ ոճի մեր ըմբիշները:

  • Կիսվել: