կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Հայ սամբիստները 9 մեդալ են նվաճել «Գրան Պրի» մրցաշարում

Հայ սամբիստները 9 մեդալ են նվաճել «Գրան Պրի» մրցաշարում

Կրասնոդարում անցկացվող սամբոյի «Գրան Պրի» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին 9 մեդալ։

Մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Կարեն Սարգսյանը։ Կառլեն Մահինյանը 71 կգ-ում արժանացավ արծաթե մեդալի, Դավիթ Աբրահամյանը նույն քաշային կարգում դարձավ բրոնզե մեդալակիր, Ալեքս Ստեփանյանը արծաթե մեդալ նվաճեց 79 կգ-ում, Արման Մանուկյանը +98 քաշային կարգում արժանացավ բրոնզե մեդալի, հաղորդում է ՀՍՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Երկուական արծաթե և բրոնզե մեդալներ նվաճեցին նաեւ մարտական սամբիստները․

58 կգ՝ Գևորգ Գոգինյան - բրոնզ
64 կգ՝ Մայիս Ներսիսյան - արծաթ
71 կգ՝ Արսեն Ավետիսյան - բրոնզ
98 կգ՝ Արման Ավանեսյան - արծաթ

Հայաստանի թիմին ուղեկցում էին մարզիչ Վովիկ Խոջայանը և պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը։

  • Կիսվել: