հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հայ հեծանվորդներն արծաթե մեդալ են նվաճել Աստանայում

Հայ հեծանվորդներն արծաթե մեդալ են նվաճել Աստանայում

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված հեծանվասպորտի Silk Way Series միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Էդուարդ Գրիգորյանը - Դավիթ Մաթեւոսյան զույգը արծաթե մեդալ է նվաճել:  

Մայիսի 16-17-ն անցկացված հրապարակային հեծանվավազքի մրցաշարում հայ մարզիկները երկու մեկնարկ են ունեցել: Madison (Men Junior) մրցաձեւում Գրիգորյան-Մաթեւոսյան զույգը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ:

«Սա կարեւոր արդյունք է մեր պատանի եւ երիտասարդ մարզիկների միջազգային փորձի եւ առաջընթացի ճանապարհին: Շնորհավորում ենք մարզիկներին և մարզչական շտաբին՝ այս գեղեցիկ արդյունքի համար և մաղթում նոր հաղթանակներ»,- գրել է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան:

Հայաստանի թիմի հետ մրցավայրում աշխատել է հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Մկրտչյանը:

  • Կիսվել: