Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթող
Երիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժության եզրափակչում վաստակել է 14,633 միավոր և դարձել ոսկե մեդալակիր։
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: