Գոռ Խաչատրյանը և Մարի Ղազարյանը՝ հրաձգության երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ
Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ էին մեր երիտասարդ հրաձիգները, գրում է armsport.am-ը:
10մ վազող թիրախ մրցաձևի երիտասարդ տղաների պայքարում բրոնզե մեդալակիր դարձավ Գոռ Խաչատրյանը։ Մեր մարզիկը 567 միավոր արդյունքով առաջին հորիզոնականով անցավ կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում Խաչատրյանը 2:6 հաշվով պարտվեց, իսկ արդեն բրոնզե եզրափակչում 6:3 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցչին։
Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյանը 519 միավոր արդյունքով, 4-րդ տեղով դուրս եկավ կիսաեզրափակիչ և բարելավելով արդյունքը կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին։
Ղազարյանը կիսաեզրափակչում 6:8 հաշվով պարտվեց ,իսկ բրոնզե մեդալի համար եզրափակչում 7:5 հաշվով հաղթեց ուկրաինացի մրցակցին։