երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Գոռ Երիցյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին ու 20-րդ հաղթանակը տարել

Գոռ Երիցյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին ու 20-րդ հաղթանակը տարել

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյում կիսաթեթև քաշային կարգում (69 կգ) հանդես եկող Գոռ Երիցյանը 20-րդ հաղթանակն է տարել կարիերայում։

Հայ բռնցքամարտիկը նոկաուտի է ենթարկել մեքսիկացի Լուիս Էռնանդեսին։

30-ամյա Երիցյանը, 20 հաղթանակ և 1 պարտություն ունի։ Նրա միակ պարտությունը եղել է Ռուսաստանը ներկայացնող Արամ Ամիրխանյանից, որից հետո նա կորցրել է WBC վարկածով Ամերիկայի միջմայրցամաքային գոտին։

Էռնանդեսը ունի 23 հաղթանակ և կրել է 7 պարտությունը։

  • Կիսվել: