Գասպերինին հաջորդ մրցաշրջանում չի գլխավորի «Ռոման»
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին խոսել է իր հավանական փոխարինողի մասին:
«Մենք խոսել ենք նախագահի հետ: Որոշում կայացնելու համար դեռ հստակ ժամկետ չենք նշել: Սկզբում թեկնածուների ցուցակ կկազմենք, հետո կներկայացնենք նախագահին, ինչից հետո նա վերջնական որոշում կկայացնի:
Ես խոսել եմ Ջան Պիեռո Գասպերինիի հետ: Կարող եմ ասել, որ նա հաջորդ մրցաշրջանում հաստատ չի լինի «Ռոմայի» գլխավոր մարզիչը»,- 73-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է Tuttomercatoweb-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռանիերիին փոխարինող դիտարկվում է Ամստերդամի «Այաքսի» մարզիչ Ֆրանչեսկո Ֆարիոլիի թեկնածությունը: