շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ֆուտբոլում նոր կանոն է հաստատվել

Ֆուտբոլում նոր կանոն է հաստատվել

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների խորհուրդը (IFAB) փոխել է ֆուտբոլի կանոնները՝ մտցնելով «ութ վայրկյանի կանոնը», ըստ որի, եթե դարպասապահը ութ վայրկյանից ավելի գնդակը պահում է ձեռքում, ապա մրցակիցը ստանում է անկյունային հարված։

Այս մասին հայտնում է IFAB-ի պաշտոնական կայքը, գրում է armsport.am-ը:

Այս նորամուծությունը ուժի մեջ կմտնի հաջորդ մրցաշրջանից։

Ընդգծվում է, որ այս կանոնի փորձարկումն ապացուցել է իր արդյունավետությունը և օգնել է նվազագույնի հասցնել դարպասապահների կողմից ժամանակ երկարաձգելու դեպքերը։

  • Կիսվել: