շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպանները

Ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպանները

Give me Sport-ը ներկայացրել է համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպանների վարկանիշային աղյուսակը, գրում է armsport.am-ը:

Առաջին տեղը զբաղեցրել է գերմանացի Ֆրանց Բեկենբաուերը, ով հանդես է եկել Գերմանիայի հավաքականում և Մյունխենի «Բավարիայում»։

Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Իտալիայի հավաքականի և «Միլանի» լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին։

Ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպանների եռյակը եզրափակում է ռոսոներիի մեկ այլ նախկին ֆուտբոլիստ՝ Ֆրանկո Բարեզին։

Լավագույն տասնյակում են նաև Բոբի Մուրը, Գաետանո Շիրեան, Ալեսանդրո Նեստան, Կաֆուն, Սերխիո Ռամոսը, Կարլոս Ալբերտոն և Ֆաբիո Կանավարոն։

 

  • Կիսվել: