Եվրոպական մի քանի հավաքականներ քննարկում են ՖԻՖԱ-ից դուրս գալու հարցը
Եվրոպական մի քանի հավաքականներ քննարկում են ՖԻՖԱ-ից դուրս գալու հարցը` Աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու ծրագրի պատճառով:
12 ֆուտբոլային ազգային ասոցիացիաներ ՈՒԵՖԱ-ին տեղեկացրել են ՖԻՖԱ-ից դուրս գալու իրենց ցանկության մասին, հաղորդում է Associated Press-ը։
ՖԻՖԱ-ից հնարավոր դուրս գալը չի ազդի ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին ակումբների և ազգային հավաքականների մասնակցության վրա: Օրինակ՝ Ջիբրալթարը 2013 թվականին դարձավ ՈՒԵՖԱ-ի անդամ և 3 տարի խաղաց միության հովանու ներքո անցկացվող մրցաշարերում՝ մինչ ՖԻՖԱ-ում ըդգրկվելը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՖԻՖԱ-ն տեղեկացրել է ազգային ասոցիացիաներին՝ 2026 թվականից 2 տարին մեկ Աշխարհի առաջնությունն անցկացնելու ծրագրերի մասին: