Եթե ուզում ենք դառնալ չեմպիոն, պետք է հաղթենք այսպիսի դժվար հանդիպումներում. Մոտան՝ «Շիրակի» հետ խաղի մասին
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25 թթ. մրցաշրջանի 24-րդ տուրում «Նոան» Գյումրիում դժվարին հաղթանակ է տարել «Շիրակի» նկատմամբ (1:2): Հանդիպումից հետո «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան կիսվել է տպավորություններով:
«Շատ դժվար հանդիպում էր։ Ֆանտաստիկ գոլ էր «Շիրակի» ֆուտբոլիստի կողմից, շնորհավորում եմ։ Հանդերձարանում իմ տղաներին ասացի, որ եթե ուզում եք դառնալ չեմպիոն, պետք է հաղթեք նման դժվար հանդիպումներում»,- ասել է մարզիչը:
Հիշեցնենք, որ այս խաղում գյումրեցիների դարպասին երեք 11 մետրանոց հարված է նշանակվել, որոնցից երկուսը կարողացել է հետ մղել թիմի դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը։