երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Եթե անհրաժեշտ լինի, ես կլինեմ բանակում. Լևոն Արոնյանի հարցազրույցը Chess24-ին

Եթե անհրաժեշտ լինի, ես կլինեմ բանակում. Լևոն Արոնյանի հարցազրույցը Chess24-ին

Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել Chess24 -ին, որտեղ ներկայացրել է Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Իմ երկիրը հարձակումների է ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Եթե անհրաժեշտ լինի, ես կմիանամ բանակին՛՛:

Արոնյանը նշել է, որ մենք պաշտպանում ենք մեր խաղաղ ապրելու իրավունքը: ՛՛Յուրաքանչյուր հայի համար այս պահին սա է միակ մտահոգությունը: Ես վերադառնում եմ և կանեմ ամենը, ինչ իմ ուժերի սահմաններում է՝ երկրիս օգնելու համար՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: