չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Ես սպասում եմ զանգի․ Բայրամյանը ցանկանում է կրկին խաղալ Հայաստանի հավաքականում

Ես սպասում եմ զանգի․ Բայրամյանը ցանկանում է կրկին խաղալ Հայաստանի հավաքականում

«Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու ցանկության մասին։

«Ես ցանկանում եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Իրոք շատ եմ կարոտում իմ թիմակիցներին։ Բայց որոշումը կայացնում է գլխավոր մարզիչը։ Բոլորը գիտեն, թե ինչ հարաբերություններ եմ ունեցել իմ նախկին մարզչի հետ։

Հիմա մեկ այլ մասնագետ է ժամանել։ Ջոն վան տ՛ Սխիպը հիանալի մասնագետ է, որը մարզել է «Այաքսը»։ Մենք դեռ որևէ կապ չենք ունեցել, բայց ես սպասում եմ զանգի»,- ասել է Բայրամյանը։

Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա կիսապաշտպանը «Ռոստովի» կազմում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: