Ես հրաժարական չեմ տալու․ Մելիքբեկյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իր հրաժարականի պահանջին:
«Ես հրաժարականի մասին հայտարարություն արել եմ: Եվ ասել եմ, որ հրաժարական չեմ տալու: Բոլոր բացատրությունները ես տվել եմ այդ հայտարարությունում: Բացառությամբ երկու ակումբի՝ մեր բոլոր ակումբների անդամների հետ պարբերաբար հանդիպումներ ունենում ենք: Բոլորը հասկանում են զարգացման տեմպերը և օբյեկտիվ խնդիրները»,- ասաց Մելիքբեկյանը:
Հայկական ֆան-ակումբները վերջին շրջանում բողոքի տարբեր գործողություններ են իրականացնում՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Նրանք պնդում են, որ ՀՖՖ ղեկավարությունը չի կարողացել իրագործել այն ծրագիրը, որը ներկայացրել է ընտրվելուց, ուստի կառույցի ղեկավարությունը պետք է հրաժարական տա։