Էրլինգ Հոլանդը 5-րդ անգամ անընդմեջ ճանաչվեց Նորվեգիայի լավագույն ֆուտբոլիստ
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդը 5-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է Նորվեգիայի լավագույն ֆուտբոլիստ տարվա արդյունքներով, հաղորդում է Նորվեգիայի ֆուտբոլային ֆեդերացիայի կայքը։
Նրանից առաջ Նորվեգիայի լավագույն խաղացող 2019-ին ճանաչվել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը։
2024-ին Էրլինգ Հոլանդը դարձել է Նորվեգիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու։ Նա 39 խաղում խփել է 38 գոլ։
Անցած տարի Էրլինգ Հոլանդը բոլոր մրցաշարերում խփել է 54 գոլ։