երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
«Էրեբունի»-ն դարձել է Vbet Ա լիգայի կանոնավոր առաջնության հաղթող

«Էրեբունի»-ն դարձել է Vbet Ա լիգայի կանոնավոր առաջնության հաղթող

Ավարտվեց Vbet Ա լիգայի կանոնավոր առաջնությունը:

«Էրեբունի»-ն 106:93 հաշվով հաղթանակ տարավ «Ուրարտու»-ի նկատմամբ: Այս հաղթանակի շնորհիվ «Էրեբունի»-ն դարձավ Vbet Ա լիգայի կանոնավոր առաջնության հաղթող:

Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող` MVP ճանաչվեց «Էրեբունի»-ի բասկետբոլիստ Օմեգա Հարիսը: Նա վաստակեց 35 միավոր, 14 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 10 արդյունավետ փոխանցում։

Այս հաղթանակից հետո «Էրեբունի»-ն դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ իր մրցակիցը կլինի «Գյումրի»-ն։

Եզրափակիչի ուղեգրի համար «Ուրարտու»-ն ուժերը կչափի փլեյ-օֆֆ փուլում միմյանց հետ մրցող ԲԿՄԱ-«Արցախ» զույգի հաղթողի հետ։
 

Փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները կկայանան մարտի 15-ին և 16-ին։

  • Կիսվել: