Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող
Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նվաճեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված թենիսի կանանց ITF-100 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը։
Եզրափակիչում աշխարհի 281-րդ ռակետը մրցեց աշխարհի 240-րդ ռակետ, շվեդ Կայսա Ռինալդո Պերսոնի հետ եւ առավելության հասավ 6:1, 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 7 րոպե։
Էլինա Ավանեսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից՝ 7:6 (7:5), 6:3 հաշվով պարտության մատնելով աշխարհի 282-րդ ռակետ, գերմանացի Տեսա Յոհանա Բրուքմանին։ 1/8 եզրափակիչում հայ թենիսիստուհին 7:5, 2:6, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի 369-րդ ռակետ, խորվաթ Լեա Բոշկովիչին։
Քառորդ եզրափակիչում Էլինա Ավանեսյանը 6:4, 6:4 հաշվով հաղթել է աշխարհի 268-րդ ռակետ, սերբ Միա Ռիստիչին։ Կիսաեզրափակիչում նա պայքարից դուրս է թողել աշխարհ 558-րդ ռակետ, խորվաթ Իվա Պրիմորացին։


