երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Էլինա Ավանեսյանը Մեքսիկայի մրցաշարում հաղթանակ է գրանցել

Էլինա Ավանեսյանը Մեքսիկայի մրցաշարում հաղթանակ է գրանցել

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Մեքսիկայի WTA մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Merida Open»-ի կանանց մենախաղի մեկնարկում Էլինա Ավանեսյանը մրցեց Լեհաստանի ներկայացուցիչ Մագդալենա Ֆրեչի հետ: 2 ժամ 19 րոպե ձգված մրցախաղում Ավանեսյանը հաղթեց երեք սեթից հետո` 4:6, 6:3, 6:3 հաշվով:

Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։ Իր կարիերայի ընթացքում Ավանեսյանը դասակարգման աղյուսակում լավագույն արդյունքով եղել է 41-րդ տեղում:

  • Կիսվել: