երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Էդուարդ Սպերցյանով հետաքրքրված են «ՊՍԺ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը. ռուսական ԶԼՄ-ներ

Էդուարդ Սպերցյանով հետաքրքրված են «ՊՍԺ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը. ռուսական ԶԼՄ-ներ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական  «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Եվրոպայում:

Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ֆրանսիական «ՊՍԺ»-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

Ակումբներն ուսումնասիրում են Էդուարդ Սպերցյանի հետ պայմանագիր ստորագրելու հնարավորությունը: Անգլիացիները Սպերցյանին պոտենցիալ փոխարինող են տեսնում պորտուգալացի Բրունո Ֆերնանդեշին, որի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիայի ակումբները: 

Այնուամենայնիվ, նշվում է, որ գործարքը դժվար իրագործելի է թվում Ռուսաստանից Անգլիա ուղիղ տեղափոխության դժվարությունների պատճառով: 

 

  • Կիսվել: