ԵԱ. Սամվել Գրիգորյանը պարտվեց մեկնարկում
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գրիգորյանը պարտվեց մեկնարկում: 82 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 1:3 հաշվով զիջեց ադրբեջանցի Ղուրբան Ղուրբանովին:
Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմից պայքարի մեջ մնացին Արթուր Ալեքսանյանը եւ Սլավիկ Գալստյանը:
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մրցակիցը քառորդ եզրափակիչում կլինի Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոս Կախելաշվիլին, Սլավիկ Գալստյանի մրցակիցը՝ թուրք Մուրատ Ֆիրաթն է: