ԵԱ․ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Գաբրիել Սարգսյանը կեսական միավոր են հետ առաջատարից
Ռումինիայում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում տեղի ունեցան 6-րդ տուրի պարտիաները։
Ռոբերտ Հովհաննիսյանը սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց Իսպանիայի ներկայացուցիչ Դանիիլ Յուֆայի հետ, որը 5,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Ռոբերտ Հովհաննիսյանն ունի 5 միավոր։
Նույնքան միավոր է վաստակել նաեւ Գաբրիել Սարգսյանը, որը 6-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց նորվեգացի Արյան Տարիի հետ։
Հովհաննիսյանն ու Սարգսյանը բաժանում են 2-12-րդ տեղերը։
Հայկ Մարտիրոսյանը 4,5 միավորով բաժանում է 13-30-րդ տեղերը։
Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը 4-ական միավորով բաժանում են 31-90-րդ տեղերը։
Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր։